ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Աքսարայ նահանգում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով զոհվել է յոթ քաղաքացի, ևս 33-ը տուժել են, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Առավոտյան ժամը 7-ի սահմաններում վարորդը կորցրել է կառավարումը, ավտոբուսը շրջվել է Աջիփինար գյուղի մոտ։
Ավտոբուսը ուղևորներին Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալիկեշիր նահանգից տեղափոխում էր զբոսաշրջիկների և տեղացիների շրջանում հայտնի Նևշեհիր նահանգ, որը հայտնի է Կապադովկիա տեսարժան վայրերով։
Ավտոբուսում վթարի պահին 41 ուղևոր է եղել, երկու վարորդ և զբոսավարը։
Վթարի պատճառ կարող էր լինել արագության գերազանցումը կամ վարորդի անուշադրությունը։ ՃՏՊ–ի վերաբերյալ հետաքննություն է սկսվել։