Գեղարքունիքում գայլերն ավելի քան 100 մայրացու ոչխար ու գառ են հոշոտել

Շատվան գյուղի բնակչին մի քանի միլիոն դրամի վնաս է հասցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրում գայլերը հոշոտել են ավելի քան 100 ոչխար և գառ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի մասին հոկտեմբերի 17-ին, ժամը 06։30-ի սահմաններում ահազանգել է գյուղի բնակիչ Մանվել Հակոբյանը, որին պատկանող անասնագոմում էլ եղել են սատկած անասունները։
Ամեն ինչ ջուրը լցվեց. Արագածոտնում գայլերի ոհմակը կոտորել է գյուղացիների ոչխարի հոտը
Հակոբյանը նշել է, որ վարկով գնված 200–ից ավելի մայրացու ոչխար ու գառ է ունեցել, որից 100-ից ավելին հոշոտված են, մի քանիսը` վիրավոր, որոնք հաստատ կսատկեն։
Նա վստահ է, տեղի ունեցածը 1-2 գայլի «ձեռքի գործ» չէ։ Կայքի տվյալներով` գյուղացուն մի քանի միլիոն դրամի վնաս է հասցվել։