Առանձին գետերում սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացում. ՇՄՆ հիդրոլոգիայի ծառայության պետ

«Հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոնը» հայտնել էր, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցման պատճառով այսօրվանից հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
Sputnik
Հորդառատ տեղումների պատճառով այսօր ու վաղը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: Մասնավորապես Երևանում՝ տեղումները լինելու են հոկտեմբեր ամսվա նորմայի 100-ից 150 տոկոսի չափով։
Երևանում հեղեղումների վտանգը մեղմելու համար քաղապետարանն ու «Վեոլիա ջուր» ընկերությունը երեկվանից սկսկել են կանխարգելիչ միջոցառումներ։ Վարչական շրջաններում սահմանվել են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով։
«Հանրապետության գրեթե բոլոր գետերում սպասվում են ջրի ելքերի մեծացումներ, առանձին գետավազաններում դրանք կլինեն զգալի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է «Հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոնի» հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը։