Վաշինգտոնում ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռ է կործանվել

Ռմբակոծիչ. արխիվային լուսանկար
Կործանիչն անհետացել է ուսումնական թռիչքի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Վաշինգտոն նահանգում՝ երկրի արևմտյան ափին, ԱՄՆ ռազմածովային ուժերի EA-18G Growler ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Seattle Times» թերթին։
«Կործանումից հետո երկու օդաչու է անհետացել»,– գրում է պարբերականը` վկայակոչելով ամերիկյան ռազմածովային ուժերին:
Թերթի տվյալով՝ վթարի վայրը հայտնաբերելու և օդաչուներին գտնելու համար ռազմածովային ուժերի ուղղաթիռ է ներգրավվել։
Անհետ կորածների անունները չեն հաղորդվում:
Իրանում ուղղաթիռ է կործանվել, որում եղել են ԻՀՊԿ-ի և հութիների ներկայացուցիչներ