Կցրտի, նաև հորդառատ անձրևներ են սպասվում. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Հորդառատ տեղումներով պայմանավորված` գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը զգուշացնում է` արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17 - 18 - ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի մոտ 6-9 աստիճանով։
Եղանակի տեսություն
Քամին՝ հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում հոկտեմբերի 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 19-ին ցերեկը և 20-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 16–ի ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։