ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում անիմացիոն ակադեմիա կստեղծվի, որը մասշտաբային առումով առաջինը կլինի ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։։ «ՌեԱ» պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնից առաջ հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «ReA Fest»-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։
«Մենք հիմա պատրաստվում ենք միջազգային մասնագետների ընդգրկել, որպեսզի հայ մասնագետների հետ համագործակցելով աշխատեն»,– ասաց Քասունին։
Նրա խոսքով` որ ակադեմիայում կսովորեն 14–15 տարեկանից բարձր երիտասարդները, որպեսզի լուրջ մասնագիտացում ստանան։
Քասունին այլ մանրամասներ չհայտնեց` նշելով, որ դեռ չի ցանկանում շատ փակագծեր բացել։