ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի այսօրվա համեմատ մոտ 6-9 աստիճանով»,–նշել է նա։
Հորդառատ տեղումներով պայմանավորված, հոկտեմբերի 17 - 18 - ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: