Երևանի ազագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ ավագանու նիստում անդրադարձել է մետրոյում կիրառվող QR կոդով կտրոնների խնդրին։ Ավագանու անդամի խոսքով` կտրոնների ներկը ջնջվում է, թուղթը՝ ճմռթվում։
«Ամեն անգամ, երբ հարցնում ենք, թե ինչու եք այս փոփոխությունները հիմա անում, ասում եք` քաղաքակիրթ վճարմանն անցնելու համար։ Պարոնա՛յք, այն, ինչ ես տեսնում եմ, բնավ քաղաքակիրթ ձև չէ։ Դուք այսօր չեք կարողացել ապահովել ո՛չ քարտով, ո՛չ անհպում վճարում։ Եթե հունվարից է այդ ամենը ներդրվելու, ինչո՞ւ եք հիմա մետրոյից օգտվողներին գցում այդքան հերթերի մեջ»,- փաստել է Իզաբելլա Աբգարյանը։