ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 15-ին Հայաստանի շրջանների մեծ մասում, 19-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-18-ին կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղուների եղանակ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 15-ի ցերեկը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։