ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերակայանից «Falcon Heavy» հրթիռի օգնությամբ ՆԱՍԱ-ն (ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) և «SpaceX»-ը հաջողությամբ գործարկել են «Europa Clipper» առաքելությունը: Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ տիեզերական գործակալությունը։
Դրանով մեկնարկեց հնգամյա առաքելությունը դեպի Եվրոպա՝ Յուպիտերի սառցե արբանյակ:
«Europa Clipper» առաքելությունը մեկնարկեց «NASA»–ի տիեզերակայանից արևելյան ժամանակով ժամը 12:06-ին` սկսելով 1,8 միլիարդ արժողությամբ ճանապարհորդություն՝ Եվրոպայի առեղծվածներն ուսումնասիրելու համար, որի մակերեսի տակ օվկիանոս է թաքնված», - ասվում է X սոցցանցում հրապարակած «NASA»-ի հայտարարության մեջ:
«NASA»-ի ներկայացուցիչների խոսքով՝ սարքը վայրէջք չի կատարի Եվրոպայի մակերևույթին, սակայն44 թռիչք կիրականացնի 25-ից 2700 կիլոմետր բարձրության վրա։ Նախատեսվում է չափել օվկիանոսի խորությունը, որը, ինչպես կարծում են, 100-ից 130 կմ է, ինչպես նաև դրա աղիությունը։
Եվրոպայի վրա սառույցի տակ գտնվող օվկիանոսի առկայությունը հայտնաբերվել է 1997-1998 թվականներին «NASA»-ի «Galileo» զոնդի կողմից։ Այդ արբանյակը, որը Լուսնից մի քիչ է փոքր, վեցերորդն է Յուպիտերից իր հեռավորությամբ: