Էլեկտրամոբիլների անմաքս ներկրման քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ. ՀՀ ՊԵԿ

Էլեկտրամոբիլ
Հոկտեմբերի 11-ից մինչև 12-ի կեսօրն ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 283 էլեկտրամոբիլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստան էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Նշենք, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում ՀՀ կառավարության` հոկտեմբերի 10–ի որոշմամբ՝ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600 հատով։
«Որոշման ընդունումից հետո` հետո հոկտեմբերի 11-ից մինչև 12-ի կեսօրը ընկած ժամանակահատվածում, արտոնությամբ ձևակերպվել և բաց է թողնվել էլեկտրական շարժիչով ևս 283 տրասնպորտային միջոց»,– ասված է ՊԵԿ–ի հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման քվոտա առաջին անգամ սահմանվել է 2022 թվականի մարտին։ Հայաստանի համար այդ որոշմամբ սահմանվել էր 7 000 ավտոմեքենայի անմաքս ներկրման իրավունք։ Ու թեև դրանից ամբողջ տարվա ընթացքում սպառվել էր միայն 2680–ը, հաջորդ` 2023թ–ի համար Հայաստանին տրամադրվել էր 8000 ավտոմեքենայի քվոտա, որը դարձյալ ամբողջությամբ չէր սպառվել (2023 թ–ին ՀՀ է ներկրվել գրեթե 4500 էլեկտրամոբիլ։
2024 և 2025թ–ի համար ևս Հայաստանին տրամադրվել է տարեկան 8000 ավտոմեքենայի անմաքս ներմուծման քվոտա։
ՊԵԿ տվյալներով` այս տարվա սեպտեմբերի 16-ի դրությամբ ՀՀ մաքսակետերում ձևակերպվել և բաց է թողնվել 6524 էլեկտրամոբիլ, որոնցից 4658-ը (71.4%) ներմուծվել է ֆիզիկական անձանց կողմից, 1866-ը` (28.6%) իրավաբանական անձանց կողմից, այսինքն` վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներմուծումները իրականացվել են հիմնականում ֆիզիկական անձանց կողմից։