ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Մ–2, Երևան–Երասխ–Նորավան–Տաթև–Կապան–Մեղրի–ՀՀ սահման ավտոճանապարհը հոկտեմբերի 15–ին 3 ժամ փակ կլինի։ Վարորդներին այս մասին իրազեկում է ՀՀ ճանապարհային դեպրատամենտը։
Նշվում է, որ Հյուսիս–հարավ ճանապարհի Տրանշ–4–ի Քաջարան–Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներով պայմանավորված` այդ օրը կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
Նշված ճանապարհահատվածը երթևեկության համար վաղը փակ կլինի ժամը 11։00–ից։