«SpaceX»–ը կատարել է «Starship» տիեզերանավի հինգերորդ փորձնական արձակումը

Տվյալ փորձարկման յուրահատկությունը կայանում է նրանում, որ մշակողներին հաջողվել է մեկնարկային հարթակ վերադարձնել «Super Heavy» կրիչը և կայանել այն։
Sputnik
SpaceX ընկերությունը, որը պատկանում է ամերիկացի գործարար Իլոն Մասկին, կատարել է դեպի Լուսին և Մարս թռիչքների համար ստեղծվող «Starship» տիեզերանավի հինգերորդ փորձնական արձակումը:
Տվյալ փորձարկման յուրահատկությունն այն է, որ մշակողներին հաջողվել է մեկնարկային հարթակ վերադարձնել «Super Heavy» կրիչը և կայանել այն։
Տիեզերանավի առաջին փորձնական արձակումը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլին․ այն ժամանակ՝ գործարկումից մի քանի րոպե անց, նավը սկսել էր անվերահսկելի պտույտներ գործել և կարճ ժամանակ անց կործանվել էր։ Երկրորդ փորձնական արձակումն իրականացվել է 2023 թվականի նոյեմբերին, սակայն քայլերի հաջող բաժանումից անմիջապես հետո նավը կրկին կործանվել էր՝ չհասնելով Երկրի ուղեծիր։ Երրորդ փորձարկումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտին և համարվել է հաջողված։ Չորրորդ փորձարկումը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսին։
Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ ակնկալում է «Starship»-ի անօդաչու թռիչքը Մարս մոլորակ իրականացնել արդեն առաջիկա 4 տարում: