ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մեղրիում մահացած զինծառայող Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ։ Այս մասին 24News-ին հայտնել է համայնքի վարչական ղեկավար Հայկ Մնացյանը:
Ավելի վաաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Աղասին տան ավագ զավակն էր, իրենից փոքր դպրոցահասակ եղբայր ունի:
«Իրենց ընտանիքը շատ լավ ընտանիք է` հարգված, սիրված, ինքն էլ շատ խելոք, գյուղի մեջ միշտ հարգանք դրսևորած երեխա է եղել»,- պատմել է ղեկավարը:
Մնացյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել:
Հավելենք, որ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: