Բախվել է կայանած մեքենային և վրաերթի ենթարկել 2 անցորդի․ տուժածներն «Արմավիր» ԲԿ–ում են

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Վարորդը փախուստի չի դիմել։
Sputnik
https://shamshyan.com/hy/article/2024/10/13/1271170
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Այսօր Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Ե․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում, հարվածել է նշված հասցեի մոտ կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Եղիշե Բ․-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Եղիշե Բ․-ին և նրա հետ գտնվող՝ Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Հ․-ին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։