ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Կապի ցանկացած էլեկտրոնային միջոցով ինքնաթիռ նստելն արգելվում է, բացառությամբ բջջային հեռախոսների։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն։
Յազերլուի հայտարարությունը հնչել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին՝ սեպտեմբերի կեսերին Լիբանանում փեյջերների զանգվածային պայթեցումից և հոկտեմբերի սկզբին Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա հրթիռային հարվածից հետո:
«Ինքնաթիռով կապի էլեկտրոնային միջոցների (բացի բջջային հեռախոսներից) տեղափոխումը ինչպես ձեռքի ուղեբեռում, այնպես էլ հիմնական ուղեբեռում արգելված է», - Յազերլուի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը:
Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել կապի միջոցների, այդ թվում՝ փեյջերների և ռացիաների պայթեցում: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 37 մարդ, ավելի քան 3 հազար մարդ վիրավորվել է։ «Հզբոլլահը» և Լիբանանի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա: Իսրայելի իշխանությունները դեռևս ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են իրենց մասնակցությունը: