ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինացի հաքերը, որը 73 մլն դոլարի վնաս է հասցրել ընկերություններին Եվրոպայից, ԱՄՆ-ից և Կանադայից, կդատվի Ուկրաինայում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ուկրաինական ոստիկանությանը։
«Ավելի քան երեք միլիարդ գրիվնայի վնաս է հասցվել Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից ընկերություններին. միջազգային հաքերային խմբավորման մասնակիցը կդատվի Ուկրաինայում», - ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Իրավապահների տեղեկություններով՝ հաքերը ներառված է խմբի կազմում, որը հարձակվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Նիդեռլանդներում և Կանադայում գործող արդյունաբերական ձեռնարկությունների վրա:
Հանցագործներն օգտագործել են աշխատակիցների հաշիվները կոտրող ծածկագիր վիրուսներ, գողացել են տվյալները և գաղտնագրել համակարգերը՝ դրանց ապարգելափակման համար պահանջելով կրիպտոարժույթով «փրկագին»։