ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական ավիացիան և հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի թվով 13 բրիգադների անձնակազմի և տեխնիկայի կուտակումներին Կուրսկի մարզի 19 սահմանամերձ բնակավայրերի շրջաններում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Բանակային ավիացիայի հարվածներով և հրետանու կրակով խոցվել են 21-րդ, 22-րդ, 47-րդ և 61-րդ մեքենայացված, 17-րդ տանկային, 80-րդ, 82-րդ և 95-րդ դեսանտագրոհային բրիգադների, ազգային գվարդիայի 1-ին և 17-րդ բրիգադների, ինչպես նաև Բոնդարևկա, Գոնչարովկա բնակավայրերի շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի տարածքային պաշտպանության 103-րդ, 112-րդ և 129-րդ բրիգադների, նաև Դարյինո, Զազուլևկա, Կուրիլովկա, Լեոնիդովո, Լյուբիմովկա, Մալայա Լոկնյա, Մարտինովկա, Մախնովկա, Նիկոլաևո-Դարյինո, Նովի Պուտ, Նիժնի Կլին, Նովոիվանովկա, Օրլովկա, Պլեխովո, Սվերդլիկովո, Տոլստի Լուգ և Չերկասկոյե Պորեչնոե բնակավայրերի ուղղությամբ կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կկջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։