Իսրայելի բանակը ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին

Գազայի հատված . Արխիվային լուսանկար
Ավիահարված է հասցվել Թուլկարմի մերձակայքում գտնվող Նուր Շամս փախստականների ճամբարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Թուլկարմ քաղաքում արմատական ​​պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդին վերացնելու մասին։
«ՑԱԽԱԼ–ի և Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայության (ՇԱԲԱԿ) համատեղ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարված է հասցրել Թուլկարմի շրջանին և վերացրել «Իսլամական ջիհադ» ահաբեկչական ցանցի ղեկավար Մուհամմադ Աբդուլլային»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավիահարվածը հասցվել է Թուլկարմի մերձակայքում գտնվող Նուր Շամս փախստականների ճամբարին։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։