Սթիվեն Սիգալը մեկնել է ԴԺՀ և հանդիպել գերեվարված «ազովականների» հետ

Sputnik
Ամերիկացի դերասան և ռեժիսոր Սթիվեն Սիգալը, որը ՌԴ և ԱՄՆ մարդասիրական կապերի հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչն է, ԴԺՀ–ի Ելենովկա գյուղում այցելել է «Ազով»* գումարտակի գերեվարված գրոհայիններին։
Ուկրաինան մի քանի անգամ գնդակոծել է Դոնեցկը՝ արձակելով 11 արկ. ԴԺՀ ներկայացուցչություն
Հանդիպման տեսագրությունը հրապարակել է Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը։ Կադրերում երևում է, որ Սիգալը զրուցում է ուկրաինացի զինվորականների հետ։ Սկզբում նրանց հարցնում են՝ գիտե՞ն, թե ով է իրենց դիմաց։ Նրանք դրական պատասխան են տալիս և խոսում գաղութի պահման պայմանների մասին։
«Մեզ լավ են վերաբերվում, բավական լավ։ Դժգոհելու բան չկա»,- ասում է գերիներից մեկը։
Երբ Սիգալը հարցնում է` արդյոք ցանկանում է տուն վերադառնալ, նա պատասխանում է, որ երազում է այդ մասին:
* Կազմակերպությունը Ռուսաստանում ճանաչվել է ահաբեկչական և արգելված է
ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի երկու բնակավայր. ՊՆ