ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի մասնակցի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Ֆուտբոլիստը խաղաղադաշտ դուրս չի գա թեթև վնասվածքի պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի խաղարկությունում կմեկնարկի երրորդ տուրի հանդիպումները։ Այսօր Հայաստանի հավաքականը արտագնա հանդիպում կանցկացնի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ։
Տորսհավնում կայանալիք խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին: