Այս ամառային սեզոնին «Հարավկովկասյան երկաթուղին» ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023-ի

Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան. Արխիվային լուսանկար
Հոկտեմբերի 1-ից էլ գործում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ուղևորահոսքի 2024 թվականի ամառային սեզոնին (հունիս-սեպտեմբեր) փոխադրել է շուրջ 220 հազար ուղևոր, ինչը 2,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
«Միջազգային հաղորդակցությունում Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով տեղափոխվել է 29 500 ուղևոր: Նույն ժամանակահատվածում մերձքաղաքային երթևեկությամբ փոխադրվել է 190400 ուղևոր: Երևան-Շորժա-Երևան սեզոնային էլեկտրագնացքի ծառայություններից օգտվել է 7600 ուղևոր»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցվում է, որ ուղևորափոխադրումների ամառային սեզոնի մեկնարկն ընդհատվել է Հայաստանի հյուսիսում գարնանային վարարումների պատճառով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման հետևանքով: Դա առաջացրել է հունիսին միջազգային բեռնափոխադրումների պահանջարկի նվազում։
Հոկտեմբերի 1-ից էլ միջազգային հաղորդակցությամբ գործում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։ Հեղեղումների հետևանքով որոշ ժամանակով խափանվել էր նաև երկաթուղու աշխատանքը։
Երկաթուղային գիծը հիմա ավելի պաշտպանված է ջրհեղեղներից․ ՀԿԵ տնօրենը՝ վերականգնման մասին