Արտոնությունից կօգտվեն նրանք, ում ավտոմեքենան առաջինը կհասնի սահման. Ռուստամ Բադասյան

Այս տարի ԵՏՀ որոշմամբ Հայաստանին տրամադրված 8000 էլեկտրամոբիլից անմաքս ներկրման քվոտայից մնացել է 600–ը։ Դրանց ներմուծման համար կառավարությունն այսօր առանձին որոշում կայացրեց։
Sputnik
Կառավարության այսօրվա համաձայն՝ էլեկտրամոբիլի անմաքս ներկրման արտոնյալ քվոտայից կօգտվեն այն ներկրողները, ում ավտոմեքենաներն Հայաստանի սահման կհասնեն մինչև սահմանված քանակի սպառվելը։
Որոշումը կառաարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
ՊԵկ նախագահը պատասխանել է նաև տաքսի ծառայության ոլորտում հարկային վերջին փոփոխությունների արդյունքներին և թմրամիջոցների ապօրինի ներկրման բացահայտումներին։