3-սենյականոցների վարձակալության արժեքը կնվազի մինչև 90-120․000 դրամ. փորձագետ

Sputnik
Տների վարձակալության արժեքը ՀՀ–ում 2025թ–ի առաջին կեսից կսկսի կարգավորվել. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է անշարժ գույքի շուկայի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը` հավելելով, որ շուկայում արդեն իսկ գնանկում նկատվում է։
«Հայտարարությունների օնլայն հարթակներում արդեն 150 -160 հազար դրամով 3 սենյականոց վարձով բնակարանների հայտարարություններ կան, որոնք մնում են չիրացված»,– արձանագրում է փորձագետը` կանխատեսելով, որ հաջորդ տարվա ընթացքում այդ բնակարանների վարձակալության արժեքը կնվազի մինչև 90-120 հազար դրամ։