Ամենակարճ ասուլիսը. Պետրակովը Ֆարերյան կղզիներում ասաց` բոլորն առողջ են, խաղին պատրաստ են

Ասուլիսը տևել է մոտ 3 րոպե` ներառյալ թարգմանության համար ծախսված ժամանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ֆարերյան կղզիներում լավ խաղ է ակնկալում։ Այս մասին նա ասել է Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Ֆարերյան կղզիներ – Հայաստան խաղից առաջ կազմակերպված նախախաղային ասուլիսի ժամանակ:

«Վեց ժամ է տևել թռիչքը մինչև մրցավայր։Մի քիչ տարբերություն եմ զգում ջերմաստիճանի հետ կապված։ Երևանում 26 աստիճան էր, ասյտեղ 3, իսկ մնացածը ամեն ինչ նորմալ է, բոլորը առողջ են։ Կփորձարկենք արհեստական խաղադաշտն ու կպատրաստվենք հանդիպմանը», - ասել է Պետրակովը։

Հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանն իր հերթին հավելել է, որ ուսումնասիրել են մրցակցին, գիտեն, որ ծանր հանդիպում է սպասվում, սակայն ամեն ինչ կանեն դրական արդյունքի հասնելու համար։
Մոտ 50 ֆուտբոլային թիմ` փոքրիկ Ֆարերյան կղզիներում. Հայաստանի հավաքականի մրցակցի ֆենոմենը
Նշենք, որ ասուլիսը տևել է մոտ 3 րոպե` ներառյալ թարգմանության համար ծախսված ժամանակը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի շրջանակում կհյուրընկալվի Ֆարերյան կղզիներին, իսկ հոկտեմբերի 13-ին սեփական հարկի տակ կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը C լիգայի չորրորդ խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր: