Եվս մեկ քաղաքացի է մահացել Երևան–Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով

Ավտոմեքենան սպասարկում էր Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Երևան–Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով եւս մեկ մարդ է մահացել։ Հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան–Սևան ճանապարհին «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է և դուրս եկել երթևեկելի հատվածից։ 1 մարդ տեղում մահացել էր։
Այս պահին տուժածների թիվը 7 է։ Նրանցից հինգի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր։
Խոշոր վթար Արագածոտնի մարզում․ տուժածների թվում կանայք և երեխաներ են
Պարզվել է նաև, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) սպասարկում էր Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին։