Վասիլի Լիվանովի վիճակը բարելավվել է, բայց դերասանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Բժիշկները հայտնի դերասանի վիճակը գնահատում են միջին ծանրության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Վասիլի Լիվանովը Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ–ի նյարդաբանական բաժանմունքի վերակենդանացման բաժնում է, նրա վիճակը բարելավվել է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել են բուժհաստատությունից։
Հոտեմբերի 7–ին հիվանդանոցից հայտնել էին, որ 89-ամյա դերասանը վերակենդանացման բաժանմունքում է։
«Վասիլի Բորիսովիչը (Լիվանով) նյարդաբանական բաժանմունքի վերակենդանացման բաժնում է, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության», – ասել է բուժհաստատության ներկայացուցիչը։
Վասիլի Լիվանովը հայտնի դարձավ Իգոր Մասլեննիկովի «Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները» բազմասերիանոց սերիալում (1979-1986) մարմնավորած Շերլոկ Հոլմսի դերով։
Միխայիլ Բոյարսկու սիրտը վիրահատել են
Ռուսական մուլտիպլիկացիայի դասականը դարձավ Վասիլի Լիվանովի սցենարի հիման վրա գրված (Յուրի Էնտինի հետ միասին) «Բրեմենյան երաժիշտները» (1969) մուլտֆիլմը` Գենադի Գլադկովի երաժշտությամբ: Հեռուստադիտողների խնդրանքով նկարահանվեց դրա շարունակությունը` «Բրեմենյան երաժիշտների հետքերով»–ը (1972), 2001 թվականին էլ էկրան բարձրացավ «Նոր բրեմենյաններ» ֆիլմը։ Լիվանովը հնչյունավորել է Կառլսոնին «Մանչուկն ու Կառլսոնը» (1968) և «Կառլսոնը վերադարձել է» (1970) մուլտֆիլմերում, կոկորդիլոս Գենային` կոկորդիլոս Գենայի և Չեբուռաշկայի մասին մուլտֆիլմերի շարքում (1969-1983), վիշապօձին` «38 թութակներում» և այդ շարքի այլ մուլտֆիլմերում (1976-1991)։ Վասիլի Լիվանովի ձայնով էկրաններից խոսում է շուրջ 300 կերպար։