Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-ին և 12-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 8–ի ցերեկը կլինի 26-28 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17...+19 աստիճան։