ԱԺ–ին հաշվետու կլինեն բոլորը. ՔՊ–ն փոփոխություններ է նախաձեռնում կանոնակարգ օրենքում

Հեղինակների կարծիքով՝ այս փոփոխությամբ կբարձրանա ԱԺ-ի դերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արսեն Թորոսյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում են փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը և սահմանել, որ մի շարք սահմանադրական և ոչ սահմանադրական մարմինների ղեկավարներ ևս հաշվետու լինեն խորհրդարանին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը
Նշենք, որ գործող կարգավորմամբ` գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, ԿԲ–ի, Հաշվեքննիչ պալատի, ՀՌՀ–ի ղեկավարները պարտավոր են տարեկան հաղորդումներ ներկայացնել ԱԺ-ին։
ՔՊ–ն փոխում է ԱԺ կանոնակարգը. Արթուր Ղազինյանի չընտրվելու հարցը կլուծվի այլ ճանապարհով
Վերոնշյալ կարգավորումներից դուրս են մնում մի շարք սահմանադրական մարմիններ` ինչպիսիք են հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Հեղինակների կարծիքով՝ այս փոփոխությամբ կբարձրանա ԱԺ-ի դերը։
Սույն փոփոխությունը նաև նախապատմություն ունի։ Թերթի տեղեկություններով՝ ԱԺ մեծամասնությունը մի քանի անգամ փորձել է ԱԺ հրավիրել քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, ԱԱԾ-ի ղեկավարներին, որոնք ուղղակի հրաժարվել են ներկայանալ:
Այս փոփոխությամբ նրանք պարտավոր կլինեն գոնե տարեկան մեկ անգամ պատասխանել պատգամավորների հարցերին:
Ինչպես բացառել լրագրողների և պատգամավորների կոնֆլիկտները. Մելիքյանը` նոր կանոնակարգի մասին