Իսրայելն օդից հարվածել է Դամասկոսի շենքերից մեկին. կան զոհեր և վիրավորներ

Sputnik
Դամասկոսի կենտրոնում գտնվող Մազզեշրջանում գտնվող բազմահարկ շենքը հարձակման է ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Կան զոհեր և վիրավորներ:
Իսրայելն օդից հարվածել է Դամասկոսի շենքերից մեկին
ԶԼՄ-ները գրում են, որ հարվածը եղել է Իրանի դեսպանատան մոտ։
Սիրիական պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը հետ են մղում հարձակումները Դամասկոսի երկնքում:
Ավելի ուշ Սիրիայի ՊՆ-ն հայտնեց, որ 7 խաղաղ բնակիչ է զոհվել, 11-ը ՝ վիրավորվել Դամասկոսում բնակելի շենքի վրա Իսրայելի ԶՈւ-ի հարվածի հետևանքով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի գիշերն Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 9-ը վիրավորվել են: