ՀՀ–ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024 թ–ին կարող է հասնել 14–16 մլրդ դոլարի. Պուտին

Պուտինը հիշեցրեց, որ Ռուսաստանը ՀՀ տնտեսության մեջ առաջատար ներդրողն է. միայն այս տարի ներդրումների ծավալը հասել է շուրջ 4 մլրդ դոլարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թ 1–ին կիսամյակում աճել է` հասնելով 8.3 մլրդ դոլարի։ Այս մասին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրա–տնտեսական հարաբերությունները զարգանում են շատ աշխույժ ու հաջող։ 2023 թվականին առևտրաշրջանառությունը հասել է 7.4 մլրդ դոլարի։ Եթե այս տեմպերով շարժվենք առաջ, ապա 2024 թ. տարեվերջին կարող ենք հասնել 14–16 մլրդ դոլար ցուցանիշի»,– ընդգծեց նա։
Պուտինը հիշեցրեց, որ Ռուսաստանը ՀՀ տնտեսության մեջ առաջատար ներդրողն է` միայն այս տարի ներդրումների ծավալը հասել է շուրջ 4 մլրդ դոլարի։
ՌԴ նախագահը կարևորեց նաև Հայաստանի հետ հումանիտար ոլորտում համագործակցությունը։
Ռուսաստանի բարեկամ երկրներին բաժին է ընկնում մեր ապրանքաշրջանառության երեք քառորդը. Պուտին
«Կարծում ենք, որ այս ընթացքում մի քանի բացթողում ունենք այս ոլորտում, որը պետք է լրացնենք։ Խոսքը, մասնավորապես, կրթության ոլորտին է վերաբերում»,– նշեց Պուտինը։
Նա ընդգծեց, որ հետո երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուներն այս հարցերի շուրջ առավել մանրամասն քննարկումներ կանցկացնեն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
2022-ին Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 67%–ով