Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը տրվել է արհեստական նեյրոցանցերում կատարված աշխատանքների համար

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը տրվել է արհեստական նեյրոցանցերում կատարված աշխատանքների համար
Մրցանակակիրների աշխատանքներն արդեն հսկայական գործնական օգուտ են բերել, նշում են մասնագետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Ֆիզիկայի բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին՝ արհեստական նեյրոցանցերի բնագավառում կատարած աշխատանքների և մեքենայական ուսուցման համար դրանց կիրառման համար: Այս մասին այսօր Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան նշում է ժամանակակից մեքենայական ուսուցման հիմքը դարձած մեթոդների մշակման գործում այս գիտնականների երախտիքը: Հոփֆիլդը ստեղծել է ասոցիատիվ հիշողություն, որը կարող է պահպանել և վերականգնել պատկերները տվյալների բազայում: Հինթոնը մշակել է մեթոդ, որը կարող է տվյալների բազայում ինքնուրույն գտնել հատկությունները և կատարել այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են պատկերներում որոշակի տարրերի նույնականացումը:
«Ֆիզիկայում մենք օգտագործում ենք արհեստական նեյրոցանցերը ոլորտների լայն սպեկտրում, ինչպիսին է որոշակի հատկություններով նոր նյութերի մշակումը», - նշել է ֆիզիկայի Նոբելյան կոմիտեի նախագահ Էլեն Մունսը:
Անցյալ տարի ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ են ստացել Պիեռ Ագոստինին, Ֆերենց Կրաուշը և Անն լ'Յուիլյեն «Նյութում էլեկտրոնների դինամիկան ուսումնասիրելու նպատակով լույսի ատտվայրկյանային(ժամանակի չափման միավոր, որը հավասար է մեկ վայրկյանի 10−18 չափին) իմպուլսների առաջացման փորձարարական մեթոդների» համար:
Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ.–ի Խաղաղության Նոբելյան մրցանակի