ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. 14 խոշոր հարկ վճարողներ տուգանվել են ընդհանուր 90.2 մլն դրամի չափով` ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման համար։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Ամենամեծ տուգանքը կիրառվել է «Գազ-Պրոպան» ընկերության նկատմամբ՝ 22․682 մլն դրամի չափով, 10-ական միլիոն դրամի չափով տուգանվել են «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Անդակո», «Ֆլեշ» և «Էմ Ջի Գրուպ» ընկերությունները։
Եվս 6 խոշոր հարկ վճարող էլ տուգանվել են չգրանցված աշխատողներ պահելուհամար։ Նրանց մոտ արաձանագրվել է ընդհանուր 51 չգրանցված աշխատող, ընկերությունները տուգանվել են ընդհանուր շուրջ 12.8 մլն դրամի չափով։
Նշված ստուգումները ՊԵԿ-ն իրականացրել է հուլիսի 20-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։