Նոր Երզնկայի դպրոցում 15–ամյա տղայի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրենության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Նոր Երզնկա գյուղում 15–ամյա երեխայի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ` սպանության հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արագածոտնի մարզ Նոր Երզնկա դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ երեխա է հանկարծամահ եղել։ Մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 15–ամյա Դավիթ Ռ.–ն է: Նախնական տվյալներով` երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոյելբոլ խաղալու ժամանակ վատ է զգացել ու մինչ շտապօգնության ժամանումը հանկարծամահ է եղել:
Նշվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից հաղորդում է ստացվել, որ այսօր` ժամը 11:30–ին, շտապօգնությունը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15–ամյա բնակչի դին:
ՔԿ–ից հայտնեւմ են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի 1–ին մասով:
Դիակի արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Վեդիի դպրոցում ընկած և կոմայի մեջ հայտնված 10-ամյա աղջիկը մահացել է
Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրենության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։
Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: