Նոր Երզնկա գյուղի դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ 15-ամյա տղան հանկարծամահ է եղել

Դատաբժշկական նախնական եզրակացությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Այսօր Արագածոտնի մարզ Նոր Երզնկա դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ երեխա է հանկարծամահ եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել է, որ դպրոցից երեխայի դի է տեղափոխվել: Դպրոց են ժամանել ոստիկանության ծառայողները։
Տեղում պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Դավիթ Ռ.-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոյելբոլ խաղալու ժամանակ վատ է զգացել ու մինչ շտապօգնության ժամանումը հանկարծամահ է եղել:
Վեդիի դպրոցում ընկած և կոմայի մեջ հայտնված 10-ամյա աղջիկը մահացել է
Նախնական եզրակացությամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: