ՀՀ արդյունաբերությունը 2024 թ. հունվար–օգոստոսին աճել է 13,7 %–ով. ցուցանիշներ

Ոսկերչական իրերի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում նվազել է մոտ 16,6 %–ով՝ հասնելով 40,6 մլրդ դրամի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի արդյունաբերությունը 2024 թ. հունվար–օգոստոսին աճել է 13,7 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
2023 թ. նոյեմբերից սկսած արդյունաբերության ցուցանիշներն աճում են հիմնականում ոսկու ձուլակտորների մշակման հաշվին, որոնցից պատրաստի զարդեր արտադրվում են արդեն 3–րդ երկրներում։
Հանքարդյունաբերությունը նվազել է 10 %–ով՝ հասնելով մոտ 290 մլրդ դրամի։ Ոչ մետաղական հանքավայրերում (քարի և ավազի քարհանքերում) արդյունահանման ծավալն աճել է 26 %–ով՝ հասնելով 20,3 մլրդ դրամի:
Սննդի արդյունաբերության ծավալները մնացել են մոտավորապես նույն մակարդակի վրա` աճելով 0,7 %–ով և հասնելով 353 մլրդ դրամի։ Ալկոհոլային խմիչքների արտադրությունը նվազել է 2,3 %–ով՝ հասնելով մոտ 140 մլրդ դրամի, ծխախոտինը աճել է 9,9 %–ով՝ հասնելով 114,2 մլրդ դրամի։
Առանց ոսկու վերարտահանման կունենանք ոչ թե աճ, այլ 11 % անկում. Թավադյան
Հագուստի արտադրությունը կրճատվել է 1,8 %–ով՝ հասնելով 26,0 մլրդ դրամի։
Ինչ վերաբերում է մետաղագործական արտադրությանը, ապա այն աճել է 3,4 անգամ՝ հասնելով մոտ 340 մլրդ դրամի։ Սա ներառում է ոչ միայն ոսկու մշակումը, այլև ֆերոմոլիբդենի ձուլումը և ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը։
Ի դեպ, ոսկերչական իրերի արտադրությունը նվազել է մոտ 16,6 %–ով՝ հասնելով 40,6 մլրդ դրամի։
ՀՀ տնտեսությունը գնում է իր ճանապահով, գներն էլ «որոշում» են արտաքին գործոնները. տնտեսագետ