«Միսս Կոսմո 2024» մրցույթում Հայաստանը ներկայացրել է Լիլյա Ղզրարյանը

Հաղթող է ճանաչվել Ինդոնեզիայի ներկայացուցիչը` 21-ամյա Կետուտը։ Այս մրցույթն առաջին անգամ է անցկացվում։
Sputnik
Վիետնամում կայացած առաջին «Միսս Կոսմո 2024» մրցույթին Հայաստանը ներկայացրել է 20-ամյա Լիլյա Ղզրարյանը։
Նա տեսանյութ է հրապարակել իր սոցցանցում։
«Միսս Կոսմո» մրցույթի առաջին հաղթողն է Ինդոնեզիայի ներկայացուցիչ, 21-ամյա Կետուտ Պերմատա Ջուլիաստրիդը։
Մրցույթին մասնակցել են 59 երկրի պատվիրակներ, այն անցկացվել է սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 5-ը։
22 օրվա ընթացքում մասնակիցները ոչ միայն ցուցադրել են իրենց գեղեցկությունն ու տաղանդը, այլև ակտիվորեն մասնակցել են բարեգործական նախաձեռնությունների` բարձրացնելով շրջակա միջավայրի պահպանության կարևոր հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մրցույթի բարեգործական բաղադրիչին, ինչի շնորհիվ հաջողվել է հավաքել զգալի գումար, որը փոխանցվել է բարեգործական կազմակերպությանը ՝ կարիքավորներին օգնելու համար:
Հիշեցնենք, որ այս մրցույթն առաջին անգամ է անցկացվում։
Մրցանակը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև 1 տարի հնարավորություն է տրվում ապրել Վիետնամում գտնվող շքեղ բնակարանում։ Բոլոր մրցանակների ընդհանուր ֆոնդը 1 մլն ԱՄՆ դոլար է։