Իսրայելի հարավային Բեեր Շևա քաղաքի կայարանում հրազենի կիրառմամբ ահաբեկչության հետևանքով զոհվել է մի զինվորական աղջիկ, 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ենստացել: Այս մասին հայտնել է Իսրայելի շտապ օգնության մամուլի ծառայությունը (MDA):
«Բժիշկներն ու բուժաշխատողները առաջին օգնություն ցույց տալիս և հիվանդանոց են տեղափոխում վիրավորներին, այդ թվում՝ մեկին միջինից ծանր վիճակում, չորսին՝ միջին ծանրության և երեքին՝ թեթև վնասվածքներով: Ահաբեկիչը ոչնչացվել է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչությունը տեղի է ունեցել Բեեր Շևայի կենտրոնական ավտոկայանում։ Ոստիկանությունը նաև հաստատել է հարձակվողի չեզոքացումը: