Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն կանխատեսվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես հոկտեմբերի 5-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +24–ից +26–ի միջակայքում։
Հայաստանում սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 0.6 %