Թաիլանդում արգելոց է հեղեղվել․ փղերին տարհանում են

Ոչ բոլորին է հաջողվել օգնել. մոտ 30 մեծահասակ փղեր շարունակում են մնալ ներսում՝ առողջական խնդիրների և վնասվածքների պատճառով:
Sputnik
Թաիլանդում փղերի լայնածավալ տարհանում է իրականացվում հեղեղված Elephant Nature Park արգելոցից, հաղորդում է ռադիո Sputnik-ը:
Նշվում է, որ մոտ 100 կենդանու արդեն փրկել են։ Սակայն ոչ բոլորին է հաջողվել օգնել. մոտ 30 մեծահասակ փղեր շարունակում են մնալ այգում՝ առողջական խնդիրների և վնասվածքների պատճառով, որոնք թույլ չեն տալիս նրանց տեղափոխել:
Կաթնասուններին քշել են դեպի լեռը, և այնտեղ նավակերով սնունդ են հասցնում։