ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այցելել է Մատենադարան

ՌԴ գլխավոր դատախազը Երևան է ժամանել ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այցելել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Աննա Վարդապետյանն ու Իգոր Կրասնովը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել` մասնակցելու Երևանում կայացած Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին:
Մինսկում կանցկացվի ահաբեկչության հակազդեցության ԱՊՀ համաժողովը. Կրասնով
Նա երեկ նաև այցելել է Երևանի հաղթանակի այգի և ծաղիկներ դրել Անմար կրակի մոտ, ինչպես նաև շրջել է «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանումու ծանոթացել է ցուցադրությանը: