ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել Գազայում իրավիճակը կայունացնելու համար Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու կոչով: Այս մասին պետության ղեկավարը հայտարարել Է France Inter ռադիոկայանի եթերում:
Մակրոնի կարծիքով ՝ իսրայելցիներին սպառազինությամբ ապահովելու դադարեցումը, որն օգտագործվում է Գազայի հատվածում ռազմական գործողություններ վարելու համար, թույլ կտա կարգավորել իրավիճակը, որը ստեղծվել է տարածաշրջանում:
«Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ առաջնայինը քաղաքական կարգավորմանը վերադառնալն Է և Գազայում ռազմական գործողություններ վարելու համար զենքի մատակարարման դադարեցումը», – ասել Է նախագահը։
Միևնույն ժամանակ, Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Իսրայելին սպառազինություն չի մատակարարում։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։