Վթար է տեղի ունեցել Էջմիածնի շրջանը ջրով ապահովող խոշոր ջրատարներից մեկում: Արդյունքում դադարեցվել է Արմավիրի մարզի 28 բնակավայրերի ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Նշվում է, որ խոսքը 600 միլիմետրանոց ջրատարի մասին է։ Այժմ ջրի կորուստը կազմում է վայրկյանում 100 լիտր։
Ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ին ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 00:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը:
Մասնավորապես, ջրամատակարարումն ընդհատվել է Էջմիածին քաղաքում, Արտիմետ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Գեղակերտ, Դաշտ, Դոխս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ, Շենիկ, Արևադաշտ, Արգին գյուղերում: