ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հոկտեմբերի 4–ի ցերեկկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան։