Սյունիքում 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել. կան ձերբակալվածներ

Թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ են ձերբակալվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը, տեսնելով ոստիկաններին, գետնին են գցել 3 փաթեթ։
«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են շուրջ 9 կգ 330 գ․ մարիխուանայի, շուրջ 1 կգ․150 գ. մեթամֆետամինի, շուրջ 510 գրամ ափիոնի և շուրջ 530 գրամ հերոինի նմանվող զանգվածներ»,–նշված է հաղորդագրությունում։
Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժին, իսկ մեքենան վերցվել է հատուկ հսկողության։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքերը պարզվում են։
2 սևանցի երիտասարդ թմրամիջոցներ են իրացրել Շիրակի մարզում. նրանք կալանավորված են