ՊԵԿ–ը 9 ամսում 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր է հավաքել

ՀՀ ՊԵԿ
Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց պետական բյուջեի եկամուտներից վերադարձվել է շուրջ 243.4 մլրդ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2024 թվականի 9 ամսում 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր է հավաքել։ Այդ մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 150.2 մլրդ դրամով կամ 9.3 %–ով:
«Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց պետական բյուջեի եկամուտներից վերադարձվել է շուրջ 243.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 21.8 մլրդ դրամով կամ 8.2 %–ով»,– ասված է հաղորդագրության մեջ:
2024 թ. հունվար–սեպտեմբեր ամիսների ընթացքում միայն հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 12.5 %–ով:
Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 312 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է 16.3 %–ով: