ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ 7 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շեբեկինսկի օկրուգի Նովայա Տավոլժանկա գյուղը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից։ 7 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Շտապօգնության բրիգադը ականի պայթյունից և տարբեր բեկորային վնասվածքներով մեկ կնոջ տեղափոխում է մարզային կլինիկական հիվանդանոց, երկրորդին ոտքի բեկորային վնասվածքով շտապօգնության մեքենայով տեղափոխում են Բելգորոդ քաղաքի թիվ 2 հիվանդանոց»,- գրել է Գլադկովն իր Telegram–ալիքում։
Մարզպետը հավելել է, որ երեք տուժածների բուժօգնություն է ցուցաբերվել է տեղում. նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։ Եվս երկուսը ինքնուրույն են դիմել Շեբեկինսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց, բուժօգնություն ստանալուց հետո նրանք բուժումը կշարունակեն ամբուլատոր պայմաններում։
Գլադկովի խոսքով՝ երկու կամիկաձե անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով երեք ավտոմեքենա է այրվել։ Եվս երկու անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է տնտեսական շինություն, թեթև մարդատար ավտոմեքենա և բեռնատար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։