ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները ծաղկեպսակներ են դրել «Հաղթանակ» զբոսայգի հուշահամալիրում

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Երևան է ժամանել ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Sputnik
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի հաղթանակի այգի և ծաղիկներ դրել Անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին:
Նշենք, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Երևան է ժամանել ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Կրասնովն այցելել է «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան ու ծանոթացել է ցուցադրությանը: Նրան ներկայացրել են Հայրենական մեծ պատերազմին մասնակցող հայկական դիվիզիաների պատմությունը, ցուցադրել Հայրենական մեծ պատերազմի հերոսների, ծովակալ Հովհաննես Իսակովի և մարշալ Համազասպ Բաբաջանյանի անձնական իրերը:
Ու չնայած ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ավելի շուտ հեռացավ Հաղթանակի զբոսայգուց, որպեսզի դիմավորի մյուս հյուրերին, Սերգեյ Կրասնովը որոշեց մի փոքր ավելի երկար մնալ թանգարանում, որպեսզի ավելի լավ ծանոթանա ցուցադրությանը:
Կրասնովը Երևանում մի շարք հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ, որոնց ընթացքում կողմերը կկարողանան կարծիքներ փոխանակել առանցքային հարցերի շուրջ և համատեղ լուծումներ մշակել աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: