2025-2026 ուսումնական տարում Հայաստանը ՌԴ լավագույն բուհերում սովորելու համար ստացել է 280 քվոտային տեղ՝ որակավորման բոլոր աստիճաններով (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, օրդինատուրա, լրացուցիչ ուսուցում): Ո՞ր բուհերում և ի՞նչ մասնագիտություններով կարող են անվճար սովորել հայաստանցի ուսանողները, որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ ընդունելության քննություններ պետք է հանձնեն հայաստանցի դիմորդները: Այս ամենի մասին հոկտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն՝
Քվոտաներով ծրագրի ընդունող հանձնաժողովի նախագահ Եկատերինա Անդրեևան
Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության գլխավոր մասնագետ-փորձագետ Այգուլ Շամսուտդինովան
Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության առաջատար մասնագետ Մարիա Ավանեսովան։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։