Առաջիկա օրերին կարող է նվազել Բագրատաշենի, Բավրայի, Գոգավանի անցակետերի թողունակությունը

Երեկվանից նշված կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը առաջիկա օրերին հնարավոր է որոշակիորեն նվազի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը, ինչով պայմանավորված, հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը»,–ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ՊԵԿ–ի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նշված մաքսային անցման կետերում բնականոն աշխատանքի ապահովման ուղղությամբ։
Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալով